Հունվարի 17-ին, ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում կորոնավիրուսով վարակվելու 168 նոր դեպք է հաստատվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347 785: Ընդհանուր առողջացել է 333 655 մարդ, վերջին մեկ օրում առողջացել է 46 քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4594 քաղաքացի: Մեկ օրում կատարվել է 4040 թեստավորում: Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 644 655-ի: Արձանագրվել է մահվան 1 դեպք, ընդհանուր մահվան դեպքերը՝ 8020: