Հայաստանում նոյեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 398 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 338 518 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2 366 680 վերջին մեկ օրում` 6 462 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 12 330 պացիենտ. Մեկ օրում նվազել է 617-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 317 175 անձ` վերջին մեկ օրում 977 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 32 քաղաքացի, մահացածների թիվը 7567 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1446 է: