Մահացել է հայ գրող, արձակագիր, հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Ալվարդ Պետրոսյանը: Ալվարդ Պետրոսյանը ծնվել է 1946 թվականի հոկտեմբերի 4-ին Երևանում: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1978 թվականից։ Սկսած 1999 թվականից եղել է ԱԺ երեք գումարումների պատգամավոր: Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ։ VERELQ-ի խմբագրակազմը ցավակցում է Ալվարդ Պետրոսյանի ընտանիքին ու հարազատներին: