FLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր չվերթները: Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ, մայիսին՝ երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին մինչև շաբաթական չորս անգամ:"Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ",- հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից։