13.09.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
12.03.2022
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար: Դժվարանցանելի են Ջերմուկ քաղաքի ավտոճանապարհները կցորդիչով բեռնատարների համար, Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ, Ամասիայի, Արթիկի և Աշոցքի տարածաշրջանների ավտոճանապարհները բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներիի համար: Կոտայքի մարզի Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Գորիս-«Զանգեր» և Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի և Վայոց ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանում բուք է: