Փետրվարի 17-ին ԱՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել, որի օրակարգում «ԱՀ ԱԺ հայտարարությունը Արցախի վերածննդի օրվա կապակցությամբ» նախագծի քննարկումն էր։ Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Գեղամ Ստեփանյանը։ Նիստի ընթացքում պատգամավորները նախագծի վերաբերյալ արտահայտել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները, որոնք ընդունվել են նախաձեռնության հեղինակների կողմից։ Նախագիծը միաձայն ընդունվել է, և դրական եզրակացությամբ այն ներկայացվելու է առաջիկա արտահերթ նիստի քննարկմանը։