7.07.2025
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը պետք է սգո օր հայտարարել. Զոհրաբյան
11.10.2022
Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը պետք է սգո օր հայտարարել. Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր, «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը սգո օր հայտարարել։ Ըստ նրա՝ Փաշինյանն իր կառավարման տարիներին ամեն ինչ խլել է հայ ժողովրդից. «Մենք տոներ չենք նշում. նա խլեց դրանք մեզանից։ Նա մեզանից խլեց Շուշիի ազատագրման օրը, խլեց մեր հազարավոր երեխաների կյանքերը, մեզնից խլեց Արցախը, և հիմա ամեն ինչ անում է, որ Հայաստանը նույնպես վերցնի»,- ասել է Զոհրաբյանը «Review» հաղորդաշարի եթերում։  Նա ընդգծել է, որ իշխանափոխությունից հետո անհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում և սգո օր հայտարարել Փաշինյանի իշխանության գալու օրը:  «Բոլոր ուղղություններով կապիտուլյացիաների շարանը չի դադարի, քանի դեռ պետության ղեկին Փաշինյանի նման մարդիկ են» ,- հավելել է նա: