7.07.2025
Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը կասեցրել է Իրանը. կարծիք
12.10.2022
Ադրբեջանի սեպտեմբերյան հարձակումը կասեցրել է Իրանը. կարծիք

Նախիջեւանից Հայաստանի տարածքին հարվածելու ցանկացած փորձի միջամտելու համար իրանական կողմը սահմանն անցնելու կարիք անգամ չունի։ Այս մասին ասել է քաղաքագետ Կարինե Գեւորգյանը: Նա հիշեցրել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 45 հազարանոց զորքը` հագեցած հեռահար զենքերով և հրթիռային կայանքներով, կենտրոնացած են Ադրբեջանի և Հայաստանի սահմանին՝ Նախիջևանի և Հայաստանի միացման հատվածում։ Գևորգյանը վստահ է, որ Ադրբեջանի սեպտեմբերյան գրոհը, հատկապես Նախիջևանի ուղղությամբ, կասեցվել է հենց Իրանի այս գործողություններով։ «Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը ճեղքելու համար երկու հատվածն էլ պետք է ներգրավվի, քանի որ ցանկացած միջանցք երկու ծայրից է ճեղքում։ Հետեւաբար, համաժամանակյա կամ հաջորդ հարվածը պետք է լիներ Նախիջեւանից, որտեղ Թուրքիան արդեն երկու ռազմակայան ունի»,- ասաց քաղաքագետը։ Նախիջեւանից Հայաստանի տարածքին հարվածելու ցանկացած փորձի, ելնելով լանդշաֆտի յուրահատկությունից, իրանական կողմը նույնիսկ կարիք չունի հատելու սահմանը միջամտության համար։ Ավելին, Իրանը զենք ունի, որը թույլ է տալիս կասեցնել նման փորձը։ «Ուստի կարծում եմ, որ Հայաստանը կարող է հույս դնել Իրանի օգնության վրա։ Նա ամեն դեպքում կմիջամտի, հայտարարեց, որ թույլ չի տա տարածքային փոփոխություններ Հայաստանի ինքնիշխան տարածքում: Սա լուրջ հայտարարություն է բոլոր մակարդակներում»,- ասաց Գեւորգյանը։ Փորձագետը կարծում է, որ այն հայտարարությունները, թե ԱՄՆ-ն է սեպտեմբերին կանգրեցրել ադրբեջանական ագրեսիան, անհիմն են։ «Դա ասում են նրանք, ում դա ձեռնտու է ասելը: Սա անհնար է կասեցնել հայտարարություններով, նրանք ռեսուրս չունեն Թուրքիային ստիպելու այլ կերպ վարվել։ Ավելին, չմոռանանք, որ «Թուրան» նախագիծը խթանում է Միացյալ Նահանգների լավագույն դաշնակիցը՝ Մեծ Բրիտանիան»,- ասաց նա։