28.04.2024
Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք. Kivera Naynomis-ը ներկայացավ աննախադեպ ցուցադրությամբ
28.02.2022
Մարդը զգացմունք է, աղոթք է, տարերք. Kivera Naynomis-ը ներկայացավ աննախադեպ ցուցադրությամբ

Kivera Naynomis հայտնի բրենդը, որի հիմնադիր-հեղինակը Արևիկ Սիմոնյանն է, հայ հանրությանը ներկայացրեց աննախադեպ մի ցուցադրություն, որի մասին դեռ երկար են խոսելու: Քանզի խոսքը ոչ միայն նորաձևության, այլ առաջնային՝ մեր ինքնության, պատմության, չսպիացող վերքերի, հավատքի ու հույսի մասին է: Փետրվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ H2Օ Emotional Exposition խորագրով ինտերակտիվ ցուցադրությունը: Գաղափարի հիմքում ոչ թե հագուստի ցուցադրությունն էր, այլ հայկական մշակույթի պահպանման կարեւորության շեշտադրումը: Իրականացմանն անմիջական մասնակցություն է ունեցել նաեւ «Արունիկ» ֆոնդի հիմնադիր Արուսյակ Ստեփանյանը: «Մենք աշխարհին կարող ենք ներկայանալ մեր մշակույթով, մենք ունենք գեղեցիկը տեսնելու ու տարածելու ներուժ։ Հատկապես այս վերջին իրադարձություններից հետո հասկացանք, որ սկզբունքներ, արժեքներ կորցնելու վտանգի առաջ ենք կանգնած։ Գուցե ես 4 տղաների մայր եմ, դրա համար եմ այդպես մտածում, բայց  կարծում եմ, որ սա համամարդկային ցավ է»,- նշում է Արևիկ Սիմոնյանը։Յուրահատուկ ցուցադրությունը համալիրի դահլիճի ութ սրահներում էր ներկայացված, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր խորագիրը՝ «Երկինք», «Ծնունդ», «Մկրտրություն», «Օրհնություն», «Մեղսագործություն», «Ցավ», «Կորուստ», «Դատարկություն»: Ցուցադրության հյուրերը հերթով անցան բոլոր սրահներով, որտեղ թե՛ երաժշտությունը, թե՛ նորարարական լուծումները անմիջապես համապատասխան աուրա էին ստեղծում: Եվ այդ ամենի էպիկենտրոնում դիզայների հագուստներն էին ու ձեռքի աշխատանք զարդերը:   «Մարդը զգացմունք է, աղոթք է , տարերք է: Մարդը հավատք է: Իսկ հայի ճանապարհը՝ միասինն է: Ես ուզում եմ, որ այս ցուցադրությունից հանդիսատեսը դուրս գալիս ոչ թե ասի՝ «հետաքրքիր ցուցադրություն էր», այլ իր հետ տանի ինքն իրեն վերանայելու, արժևորելու ու մեր ունեցածը գնահատելու գաղափարը»,- ասում է հեղինակը:Ցուցադրության գաղափարը ծնվել է հետպատերազմյան շրջանում: Բայց, ասում է նա, ցանկացել է ցույց տալ ոչ թե պատերազմը՝ մեծ ցավ, այլ շեշտադրել այն, որ մարդուց պատերազմը շատ կարեւոր բաներ է խլում: "Մենք ցանկացել ենք ցույց տալ մարդու կյանքի ճանապարհը՝ հիմնավորելով, որ ամեն ինչ կախված է մեր ընտրությունից: Դրա համար մենք պետք է ընտրենք բարին, իսկ դրա կողքին մեր եկեղեցին է, մեր հավատը»,-շարունակում է Արեւիկ Սիմոնյանը։H2O. այսինքն՝ ջուր, որից կախված է մեր կյանքը: Եվ պատահական չէ, որ ցուցադրությունը հենց այս խորագիրն ունի: Հեղինակն ասում է՝ պատերազմն արցունք է, ուրախությունը ևս արցունք է բերում: Լացում ենք, մեր աչքերից արցունք է գալիս, մեր մկրտության ժամանակ էլ ջուրը կա: Ասում է՝ հավաքածուն ստեղծելիս փորձել են այն այնպես մատուցել, որ հասկանալի լինի գաղափարը: Եվ, միանշանակ, սա ավելի շատ զգայական ցուցահանդես է, քան հագուստային: Եվ բոլոր սրահներն անցնելիս, հասկանալի է դառնում ՝  Kivera Naynomis բրենդի նախորդ ցուցադրությունների հետ որևէ զուգահեռ անցկացնել չես կարող: Ավելին՝ մինչ այսօր Հայաստանում որևէ դիզայներ նման կոնցեպտով, նման խորը գաղափարով հանդես չի եկել:  H2O-ի պարագայում հագուստը չէին ցուցադրում մոդելները, դրանք ցուցադրված էին մանեկենների վրա, իսկ ներկայացված նմուշները կրելի զգեստներ չէին, այլ՝ արվեստ ներկայացնող աշխատանքներ: Արեւիկ Սիմոնյանը վստահեցնում է, որ այս ցուցադրության առանցքում ոչ թե զուտ հավաքածուն է, այլ մեր հավատքը, աշխարհում առաջինը Քրիստոնեություն ընդունած հայը:   Նշենք, որ ցուցադրությունը կներկայացվի Ռուսաստանում՝ Մոսկվայում, ԱՄՆ-ում և Եվրոպայում:

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online