Երևանում կեսօրից հետո հնարավոր են թույլ տեղումներ, իսկ բարձրադիր հատվածներում ՝ թաց ձյուն: Նոյեմբերի 29-30-ը և դեկտեմբերի 1-3-ը մայրաքաղաքում կանխատեսվում է պարզ, առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Հանրապետության մյուս շրջաններում ևս սպասվում է անձրև, Լեռնային և նախալեռնային շրջաններում ՝ ձյուն: Քամին ՝ հյուսիս-արևմտյան ՝ 2-5 մ/վ արագությամբ, Նոյեմբերի 28-ին առանձին շրջաններում կուժեղանա մինչև 17-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-30-ի գիշերային ժամերին կնվազի 5-7 աստիճանով: