Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան» խմբակցության տեսակետը։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ "Հայաստան" խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:"Մեր թիվ մեկ օրակարգը ինչպես եղել, այնպես էլ մնում է այս իշխանություններին հեռացնելը, եւ բնական է, եթե խմբակցության որեւէ պատգամավոր չի կիսում այդ գաղափարը, հարցը պետք է դառնա քննարկման առարկա։ Խմբակցությունը Գեղամ Նազարյանին մանդատը վայր դնելու «խնդրանքով» չի կարող դիմել, բայցեւ ակնհայտ է, որ քննարկվելու է խմբակցությունում պարոն Նազարյանի հետագա գործունեության հարցը:Թե ինչ կորոշվի խմբակցության նիստից հետո, պարզ կլինի միայն նիստից հետո։ Նիստի ժամկետների մասին հավելյալ տեղեկություններն՝ ավելի ուշ",- գրել է ընդդիմադիր պատգամավորը։ Հիշեցնենք, Գեղամ Նազարյանը կրկին մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանից հետո, երբ հրապարակվեց լուսանկար Վիետնամ կատարած այցից, որի շրջանակում նա լուսանկարվել էր նավի վրա ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և պատվիրակության մյուս ՔՊ-ականների հետ միասին: