ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը գործուղվել է Մոսկվա։ Նա հոկտեմբերի 17-19-ը կմասնակցի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստին։ Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկվել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Ա.Սիմոնյանն ու ՊԵԿ նախագահի տեղակալ Ա.Մուրադյանը։