Միացյալ Նահանգները Ադրբեջանին կոչ է անում պահպանել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները, վերացնել բժիշկ Իբադօղլուի նկատմամբ սահմանափակումները և ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին: Այս մասին նշվում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան սոցիալական ցանցերում հրապարակված գրառման մեջ: «Դեսպան Լիբբին այսօր հանդիպել է դոկտոր Գուբադ Իբադօղլուի հետ և մտահոգություն հայտնել նրա առողջական վիճակի վերաբերյալ»,- ասված է հայտարարության մեջ: