22.02.2026
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
25.10.2024
Կհրավիրվեն խորհրդարանական լսումներ

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 25-ին հրավիրել է արտահերթ նիստ: Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ Ազգային ժողովի աշխատակարգով` հանձնաժողովը որոշել է 2024 թվականի նոյեմբերի 11-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում հրավիրել խորհրդարանական լսումներ «ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) ընթացակարգի շրջանակում ՀՀ չորրորդ ազգային զեկույցում երեխայի իրավունքների վերաբերյալ ներկայացվելիք հարցերը» թեմայով: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հորդորել է բոլոր հասարակական կազմակերպություններին, որոնք զբաղվում են ՀՀ-ում երեխաների իրավունքների պաշտպանությամբ եւ խնդիրների վերհանմամբ` մասնակցել խորհրդարանական լսումներին: Հանձնաժողովը կողմ է քվեարկել քննարկված հարցին: