2.07.2026
Լուսանկարում` Մոհամմադ Ջավադ Զարիֆ / REUTERS
03.03.2025
Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական է ներկայացրել Իրանի փոխնախագահի պաշտոնից

Նախկին արտգործնախարարը, որը պատասխանատու էր Փեզեշքիանի կառավարությունում ռազմավարական հարցերի համար, սպասում է նախագահի որոշմանը: Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարականի դիմում է ներկայացրել նախագահ Մասուդ Փեզեշքիանին, հայտնում է իրանական IRNA լրատվական գործակալությունը։ Վարչակազմին մոտ կանգնած աղբյուրները IRNA-ին հայտնել են, որ Զարիֆն արդեն իր հրաժարականի նամակն է հանձնել Փեզեշքիանին, սակայն նախագահը դեռ որոշում չի կայացրել այդ հարցի վերաբերյալ։ Պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։ Մոհամմադ Ջավադ Զարիֆը նշանակվել է ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում 2024 թվականին։ Մինչ այդ նա զբաղեցրել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը 2013-2021 թվականներին։ 2015 թվականին Զարիֆը հանդես է եկել որպես միջուկային համաձայնագրի գլխավոր բանակցող աշխարհի հզոր տերությունների հետ, ինչը համարվում է այդ ժամանակաշրջանի դիվանագիտական հիմնական ձեռքբերումներից մեկը։