Նախօրեին ՀՀ ՊՆ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է ՀՀ ՊՆ զինկոմիսարիատներից մեկի աշխատակիցը, կոչումով փոխգնդապետ: ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ձերբակալության հետ կապված այլ մանրամասները կներկայացվեն հաջորդիվ: Նշենք, որ այս շաբաթ սա արդեն չորրորդ աղմկահարույց ձերբակալությունն է ՀՀ Զինված ուժերում: Մայիսի 31-ին, տարբեր քրեական գործերի շրջանակներում, ձերբակալվել էին գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Արմեն Մարգարյանը և Մհեր Պապյանը: