Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Տիգրան Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը: Նշենք, որ Տիգրան Աբրահամյանը զբաղեցնում էր ՀՀ կառավարության աշխատակազմի վերլուծական-տեղեկատվական կենտրոնի տնօրենի պաշտոնը: