28.06.2026
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների թիմին
07.12.2016
Վիգեն Սարգսյանն ընդունել է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի փորձագետների թիմին

Դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի արդյունքների իրագործմանն օժանդակող ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի փորձագետների համատեղ թիմին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: Հանդիպմանը քննարկվել է պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման ընթացքը, նախանշվել են փորձագիտական թիմի հետ առաջիկա համագործակցության ուղղությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ զինված ուժերում «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման սկզբունքի ներդրմանը, անձնակազմի կառավարման ու ռազմական կրթության ոլորտներում բարեփոխումներին, ինչպես նաեւ պաշտպանական պլանավորման կարողությունների զարգացմանն առնչվող հարցերին: Հայաստանի Հանրապետությունում խորհրդատվական թիմն աշխատանքային քննարկումներ է անցկացնում ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման համար պատասխանատու պաշտոնյաների հետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի ունկնդիրների համար անցկացնում է «Զինվորական առաջնորդություն» եւ «Պաշտպանական ռեսուրսների կառավարում» թեմաներով պարապմունքներ: