ԵԱՀԿ ԽՎ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, բուլղարացի պատգամավոր Կրիստիան Վիգենինը հայտարարել է, որ մտադիր է այցելել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Վիգենին դեռևս չգիտի, թե երբ կկարողանա իրականացնել մտադրությունը. «Ես շատ եմ ուզում այցելել Ղարաբաղ», - նշել է նա: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ «որոշ պայմաններ պահպանելով և, բնականաբար, Ադրբեջանի ԱԳՆ հետ համագործակցությամբ », ինքը շուտով կիրականացնի այդ այցը: