13.12.2025
Երևանը դատապարտում է Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությունները
05.06.2016
Երևանը դատապարտում է Հալեպի հայկական թաղամասերի ռմբակոծությունները

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը մեկնաբանել է Սիրիայում իրավիճակը, ով նշել է, որ խստորեն դատապարտում է զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Բալայանը, մասնավորապես, նշում է. «Խստորեն դատապարտում ենք զինված խմբավորումների կողմից Հալեպի հայաբնակ թաղամասերի շարունակական ռմբակոծությունները, որոնք մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ են դառնում: Վերջին օրերին գրանցված հարձակումների հետևանքով զոհվել են չորս հայեր, լրջորեն վնասվել են հայկական ծերանոցը, հայ կաթողիկե համայնքի Սբ. Երրորդություն` «Զվարթնոց» եկեղեցին, գիտակրթական, պատմամշակութային և քաղաքացիական նշանակության մի շարք այլ շինություններ: Սիրիական ճգնաժամի կարգավորման գործընթացում առաջընթաց գրանցելու հիմնական նախապայմանը ռազմական գործողությունների և բռնության անհապաղ դադարեցումն է»: