Քաղաքագետ Արման Ղուկասյանը գրում է. "Ռուսաստանին կան հարցեր և դրանք քիչ չեն։ Արևմուտքին կան հարցեր և դրանք էլ են շատ։ Բայց ինքներս մեզ պետք է հարցեր տանք, թե ի՞նչ ենք մենք ուզում և ինչպե՞ս ենք մենք դուրս գալու այս ծանր իրավիճակից։ Հույսը պետք է դնենք միայն մեզ վրա, որովհետև Հայաստանի պետականությունը առաջինը հենց մեզ է պետք"։