Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Լուրը հաստատել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ Գրիգորյանի ազատման մասին լուրեր շրջանառվեցին նոյեմբերի սկզբին՝ կոռուպցիոն բացահայտումների ֆոնին: