ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսին հնարավոր է հանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հանդիպումը հավանաբար տեղի կունենա Սոչիում: Այս մասին գրում է Կոմերսանտը: Պարբերականը չի բացառում, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը տեղի ունենա ավելի շուտ, եթե այդ հարցում համաձայնության գան երկու երկրների արտգործնախարարները այսօր կայանալիք հանդիպման ժամանակ: Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցում պայմանավորվել են հանդիպել Չինաստանում սեպտեմբերի 4-5-ին կայանալիք G20 գագաթաժողովի շրջանակում: