4.02.2026
ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ շուրջ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով
24.10.2016
ՌԴ հետախուզության նախկին պետ. ԼՂ շուրջ պայմանագրի կնքումը խափանվեց Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով

Ղարաբաղի գծով խաղաղ պայմանագիրը ձախողվել է Հեյդար Ալիևի շրջապատի պատճառով, որը չէր ցանկանում տարածքներ զիջել: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության նախկին տնօրեն, այժմ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի առաջատար փորձագետ Վյաչեսլավ Տրուբնիկովը, հայտնում է BaltNews.lv-ն: «Ես 4 տարի մասնակցել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, որը քննարկում էր Մերձդնեստրի և Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերը: Դա շատ դժվար էր: Սակայն Ղարաբաղի մասով իմ օրոք դրական իրավիճակ էր: Հանգուցյալ Հեյդար Ալիևն ու ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը, շատ ճիշտ էին ամեն ինչ ընկալում: 2000-ի ապրիլին մենք հանդիպեցինք Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթում»,-ասել է Տրուբնիկովը: «Մենք գտել էինք բանաձևը. Արժույթի միջազգային հիմնադրամի միջոցներով հնարավոր կլիներ միջանցք ապահովել Ադրբեջանի համար դեպի հարավ, և Հայաստանից մինչև Ստեփանակերտ: Սակայն Հեյդար Ալիևը… Նա սկզբում ոչ ոքի չէր ասում, իսկ երբ պատմեց իր մերձավոր պաշտոնյաներին, նրանք դեմ եղան, թե՝ ինչպե՞ս, մեր տարածքից կտորներ ենք տալու»,-ասել է նա: