26.07.2025
Բաքուն և Թեհրանը միավորում են երկաթուղիները
19.08.2015
Բաքուն և Թեհրանը միավորում են երկաթուղիները

Բաքուն և Թեհրանը պատրաստվում են նոր խթան տալ Կազվին-Ռեշտ Աստարա երկաթգծային նախագծին՝Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակներում, որը կապահովի Եվրոպայից, ՌԴ-ից, Կենտրոնական Ասիայից ու Կովկասից ելքը դեպի Պարսից ծոց և Հնդկաստան: Ծրագրի իրականացումը կհանգեցնի մերձկասպյան երկրների և Սև ծովի նավագանգիստների միջև առևտրային կապերի ուժեղացմանը: Այդ հարցը կարևորներից մեկն էր և քննարկվում էր Ադրբեջանի էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Շահին Մուստաֆաևի Իրան կատարած այցի ընթացքում, փոխանցում է Ng.ru կայքը: Այդ երկաթգծային միջանցքի կառուցումը, որը նախատեսված էր իրականացնել դեռևս տաս տարի առաջմ պետք է ապահովի Բալթյան երկրների և Հնկաստանի տրանսպորտային հարմարավետ կապը ՌԴ-ի, Ադրբեջանի ու Իրանի հետ: Չնայած տնտեսական գրավչությանը, նախագծի իրականացումը սառեցվել էր: Եվ միայն օգոստոսի 3-4-ը Թեհրանում «Ադրբեջանի երկաթուղիների» ղեկավար Ջավիդ Ղուրբանովի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Աբբաս Ախունդիի և «Իրանի երկաթուղիների» ղեկավար Մոհսեն Պուրսեին Աղաի հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է Իրանի ու Ադրբեջանի միջև երկաթուղի կառուցման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են Հյուսիս-Հարավ նախագծի իրականացման համար աշխատանքային խումբ ստեղծել: Ադրբեջանը առաջարկել է Թեհրանին դեպի ՌԴ բեռնափոխադրումների այլընտրանքային ճանապարհ: Չսպասելով Հյուսիս-Հարավ միջանցքի լիարժեք իրականացմանը, Ադրբեջանը առաջարկում է իրանական Աստարան կապել ՌԴ-ի հետ Ադրբեջանի տարածքով: Սակայն դրա համար անհրաժեշտ է միացնել Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները: Ավելի կոնկրետ, Աստարաչայ գետի վրա կառուցել 100 մետրանոց երկաթգծային կամուրջ, որը կմիացնի ադրբեջանական Աստարան իրանական Աստարայի հետ: