ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անդրդվելի է Հարավային Կովկասում խաղաղությանն աջակցելու հարցում։ «Խորը վշտացած եմ Լեռնային Ղարաբաղում չորս հայերի սպանության լուրից: Մենք շարունակում ենք հետեւել իրավիճակին, ԱՄՆ-ն շարունակում է ամուր կանգնած մնալ տարածաշրջանում խաղաղության աջակցելու դիրքերում», - Twitter-ում գրել է սենատորը: