29.08.2026
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են տարածաշրջանային զարգացումները
30.05.2025
Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է սենատոր Դեյնզի այցը Հայաստան՝ կարևորելով Հայաստան–ԱՄՆ բարեկամական հարաբերությունների և գործընկերության ամրապնդումը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային հարթակներում: Սենատոր Դեյնզը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ վերահաստատելով ԱՄՆ պատրաստակամությունը՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարության ամրապնդմանը և տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները, ժողովրդավարական ինստիտուտների շարունակական ամրապնդմանը, տնտեսական համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերելի հարցեր: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և Հայաստանի խաղաղության օրակարգի կարևորությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։