Նիկոլական իշխանությունը որոշել է Երևանում թանկացնել տրանսպորտի գինը մինչև 260 դրամ: Իրենց դրա համար Երևանի ավագանիում քվորում է պետք: Մենք դա չենք ապահովելու: Դրա համար էլ «Մայր Հայաստանի» դեմ արշավ են սկսել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է "Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: "Ի դեպ, նախկինում տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ՔՊԿ-ականները թող չփորձեն իրենց համապատասխան նկարներն ու տեսանյութերը ջնջել, դրանք պահված են: Անիմաստ տվայտանքների մեջ թող չընկնեն", - գրել է նա: