Ուկրաինայի թեման կքննարկվի Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, ՌԻԱ Նովոստիի հաղոևդմամբ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, միշտ քննարկվում են տարածաշրջանային խնդիրները, և, իհարկե, Ուկրաինան»,- ասել է նա լրագրողներին։ Պեսկովը նշել է, որ Պուտինի և Էրդողանի յուրաքանչյուր հանդիպում օրակարգային առումով շատ իրադարձություններով է ուղեկցվում։ «Սա, իհարկե, առաջին հերթին երկկողմ ռուս-թուրքական հարաբերություններն են, մեր առևտրատնտեսական համագործակցությունը»,- հավելել է նա։