Մի օր Էրդողանի հետ հեռախոսազրույցից հետո կանգնելու է ԱԺ ամբիոնին ու ասի. «Եթե մենք մի փոքր էլ իջեցնենք մեր նշաձողը, մեզ խոսք են տալիս անվտանգության միջազգային երաշխիքներ և կուշտ փոր»։ Թատերականացված պոռթկման ժամանակ ասելու է, թե 1991-ից անկախությունը որպես թոկ են մեր դեմ կիրառել՝ Ռուսաստանից կախված լինելու համար, իսկ հիմա մենք ունենք ինքնիշխանություն ձեռք բերելու հնարավորություն, և որ իր քաղաքական թիմն ունի մանդատ՝ ժողովրդին տանելու իրական ինքնիշխանության(Թուրքիայի տիրապետության տակ)։Դահլիճի 60-քանիսը ծափ են տալու, Հ1-ի հայտնի տաղավարը սկսելու է քննարկումները՝ «կեղծ պետականությո՞ւն, թե՞ իրական ինքնիշխանություն» խորագրով, նախարարները, փոխնախարարները շարունակելու են դիմել «ՄԵԾԱՐԳՈ»-ով։ Հասարակության զգալի մասը լռելու է՝ այդպես էլ չհասկանալով, թե ինչ է կատարվեց։ Իսկ հետո լինելու է Արցախի սցենարը՝ մասշտաբի փոփոխությամբ. 2 օրվա փոխարեն երկիրը կարող է դատարկվել 2 տարում։ Նախկին, ներկա փողատերերը սահուն գաղթելու են իրենց Դուբայներ, Հունաստաններ, Լոսեր և այլն։ Գրին քարտ ունեցողները՝ նույնը։ Մենթալ խոպանչու մեր գենը բուռն ռեալիզացվելու է։ Իսկ գիտե՞ք, թե Վրաստանի տարածքում ժամանակին պապ-տատ ունեցող քանիսն են այս ընթացքում հիշել իրենց «ծագումը» ու արագացված կարգով Վրաստանի քաղաքացիություն են ուզում ստանալ։ Դոշակի տակից քանի՞ տասնյակ հազար ընտանիք է հանելու ռուսական անձնագիրը։Երկրում մնալու են անճարները և մինչև վերջին վայրկյանը երկիրը փրկելու պատրաստ մարդիկ։ Սա է ռեալ սցենարը, ոչ թե մի քանի գյուղի կամ նախկին-ներկա որոճվող թեման։Այս իրատեսական սցենարը թույլ չտալու համար, պետք է շարժումը ուժեղացնել։ Բագրատ Սրբազանի ձևակերպումն իր պարզությամբ ու ազնվությամբ սպառիչ է. «Շարժումը բաղկացած է քեզնից. եթե դու մարել ես, ուրեմն շարժումն էլ մարելու է»։ Բանաձևը փոխվում է. նրանք մարում են պետությունը, մենք պետք է ուժեղացնենք շարժումը։ Բայց շարժումը ուժեղացնելու համար այն պետք դառնա ավելի գրագետ՝ քաղաքական։ Միայն քաղաքական բովանդակությունն ուժեղացնելու դեպքում է հնարավոր մեծացնել մեր ընտրազանգվածը, և հասկանալի դառնալ արտաքին խոշոր խաղացողների համար։ Ադրբեջանը քաղաքական ծրագրով գնում է Հայաստանի ոչնչացմանը, մենք պետք է քաղաքական մեր ծրագրով խափանենք դա։ Մնացածը չորրորդական է։ Սրա չգիտակցումը կբերի պատմական խոշորագույն ողբերգության, ու այնքան արագ, որ չենք էլ հասկանա, թե ինչպես կատարվեց։Արցախը ամենավառ օրինակն էր. Հայաստանի քաղաքական միտքը և հասարակությունը 9-10 ամիս չհասկացան, թե ինչ է տեղի ունենում և ինչով է ավարտվելու։Հիմա նույնը Հայաստանի մասին է։ Այն տարբերությամբ, որ եթե Արցախի ժամանակ մենք չէինք պատկերացնում, թե ինչով է դա ավարտվում, հիմա պատկերացնում ենք։Հերիք է պատմական դեբիլությամբ զբաղվել՝ Ամերիկան չի թողնի, Իրանը չի թողնի, Ալիևը ռիսկ չի անի։ Ամեն ինչ էլ կանեն, եթե մենք շարունակենք ապաքաղաքական զանգված մնալ։Այս իմաստով շարժումը չի կարող մարել. այն պետք է վերափոխվի։ Կարող է փոխվել շարժման հարթակը, հրապարակի ծավալը, ձևակերպումների առաջնահերթությունները, միջոցառումների ինտենսիվությունը և այլ շատ բաներ կարող են փոխվել։ Ու դա նորմալ է։ Բայց շարժման իդեան չի կարող ո´չ փոխվել, ո´չ մարել, եթե այն հստակ նպատակ ունի՝ պահել Հայաստանը։ Սրան պետք է հաջորդի նպատակի քաղաքական ճանապարհային քարտեզը։Վրաստանի կառավարությունը պատմական դասագրքային օրինակ է՝ ինչպես պահել պետական շահը և չընկրկել պսևդոեվրոպական հակապետականության առաջ։ Իսկ մերն ընդհանրապես ավելի բարդ պատմություն է. մեզ Եվրոպայում ոչ սպասում են ոչ՝ հրավիրում։ Մեզ սպասում է միայն Ադրբեջանը, սպասում է մեր վերջին 1-2սխալին, որ մեր պետականության թեման փակի։ Այս հենց սա´ չի հասկանում լայն հասարակությունը, նրա վերնախավերը, քաղաքական գործիչների զգալի մասը։ Շարժումը պետք է հենց սա հասկացնի՝ ընդ որում՝ շատ արագ։ Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ