ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փախստականների կայուն կենսապայմաններ ապահովելուն ուղղված աշխատանքները: Այս գործընթացում փոխվարչապետը հատուկ ընդգծել է ՄԱԿ-ի կառույցների հետ ձևավորված համակարգման ձևաչափի նշանակությունը։ Անդրադարձ է կատարվել մայիսի 25-26-ը Հայաստանի հյուսիսային շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղների վնասների գնահատման և դրանց հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ համագործակցությանը:Զրուցակիցները քննարկել են նաև կայուն զարգացման օրակարգին, այդ թվում՝ Հայաստանի կանաչ փոխակերպմանը վերաբերող հարցեր: