Ճապոնիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոնիկա Սիմոնյանն իր հավատարմագրերն է հանձնել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Կայսր Նարուհիտոն շնորհավորել է դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն Հայաստանի և Ճապոնիայի միջև բարեկամական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններում։ Դեսպան Սիմոնյանը Ճապոնիայի կայսրին է փոխանցել ՀՀ նախագահի ողջույններն ու բարեմաղթանքները։ Կայսերական պալատում տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Ճապոնիայի՝ Երեխաներին առնչվող քաղաքականության, ծնելիության նվազեցման միջոցառումների, երիտասարդների կարողությունների զարգացման և գենդերային հավասարության հարցերով պետնախարար Միհարա Ջունկոն, ում հետ դեսպանն ունեցել է կարճ առանձնազրույց։