Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ Նա հիշեցրել է, որ նման պայմանավորվածություն կա՝ Ղազախստանի և հստակեցված է, որ հանդիպումը կկայանա Ալմաթիում: Սակայն կոնկրետ ժամկետի մասին դեռ չի նշվում: