13.11.2025
Կառավարությունը սահմանել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակողին
23.01.2025
Կառավարությունը սահմանել է Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի մշակողին

Հայաստանի կառավարությունը «ՆՍԹ արքիթեքչուր ստուդիո» ընկերությանն է հանձնարարել Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի պատրաստումը: Որոշումն ընդունվել է կառավարության հունվարի 23-ի նիստում: Կառավարության որոշման համաձայն՝ մեկ անձից գնում կատարելը թույլ կտա պատշաճ կերպով ապահովել ծրագրի իրականացումն ու շարունակական զարգացումը: Սա քայլ է այս մասշտաբային քաղաքաշինական նախագծի իրականացման գործում: Ավելի վաղ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը մշակող ընկերությունը հայտարարել էր, որ առաջին շենքերը կկառուցվեն 2029-ին, իսկ քաղաքն ամբողջական տեսք կստանա 20-30 տարում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարի նշել էր, որ «Ակադեմիական քաղաք» նախագծում ներառված է նաև այնպիսի կարևոր բաղադրիչ, ինչպիսին ուսանողական կացարաններն են, որը ներկայումս լուրջ խնդիր է Հայաստանում: Ծրագիրը, որը ոչ միանշանակ է ընդունվում ակադեմիական շրջանակներում, նպատակ ունի ստեղծել ժամանակակից գիտակրթական կենտրոն, որը կմիավորի ուսումնական հաստատությունները, հետազոտական ինստիտուտները և ուսանողական ենթակառուցվածքները: