Թուրքիայի խորհրդարանի միջազգային կոմիտեի պատգամավորները հայտարարել են, որ Անկարան երբեք չի հրաժարվի ռուսական Ս-400 զենիթա-հրթիռային համակարգերի ձեռքբերումից և օգտագործումից, անգամ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի:Տվյալ կոմիտեի անդամ Յունուս Էմրեի խոսքերով, Թուրքիան «չի կարող սպառնալիքի տակ դնել սեփական անվտանգությունը» Վաշինգտոնի հնարավոր պատժամիջոցների պատճառով: