Անցած ամիս 670,122 օտարերկրացիներ են այցելել Վրաստան, ինչը 12%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Այդ մասին ասված է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչակազմի զեկույցում: Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը տարեկան համեմատությամբ աճել է 10,3% -ով և կազմել 338 831 մարդ: Հունվար-նոյեմբերին Վրաստան են այցելել 8 690 352 օտարերկրացիներ, ինչը 7,2% -ով ավել է նախորդ տարվա համեմատ: