25.08.2026
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա
09.12.2025
Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Գերմանիա։ Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Բեռլին֊Բրանդենբուրգ» միջազգային օդանավակայանում։ Պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար, Հայաստան֊Գերմանիա միջկառավարական բանակցությունների համանախագահ Գևորգ Պապոյանը, ՀՀ ԱԺ Հայաստան֊Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը և այլք։ Պաշտոնական այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ վարչապետը հանդիպումներ կունենա ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ։ Համբուրգի առևտրի պալատում վարչապետը կհանդիպի նաև տեղի գործարարների հետ։