Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը և Ադամ Բարրոն ընկերների հետ ներկայացնում ենԱվետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո: Սեպտեմբերի 5-ը կլինի երաժշտական պատմական օր մեր հայրենակիցների համար, բացահայտելու գյումրեցի հայ մեծագույն գրող Ավետիք Իսահակյանի խոսքերով հայ հիասքանչ կոմպոզիտորների կողմից գրված հատընտիր ստեղծագործությունների վոկալ երաժշտության Գալա Համերգ՝ վարպետի 150-ամյակին նվիրված: Անակնկալներով լեցուն մշակութային երեկոն են խոստանում մեր տաղանդաշատ օպերային արտիստները: