ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը հասել է ամենաբարձր նշագծին, չնայած ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտեում կայացած քվեարկությանը, որը հաստատել է Թրամփի իմպիչմենթի երկու հոդված: Այդ մասին վկայում են Quinnipiac University-ի կողմից անցկացված հարցման տվյալները: «Գրանցված ընտրողների 43 տոկոսը հավաստում է, որ հավանություն է տալիս նրա աշխատանքին, իսկ 52 տոկոսը հավանություն չի տալիս»,- ասված է Quinnipiac University-ի հրապարակած տվյալներում: Նախագահի աջակցման նման բարձր մակարդակը պայմանավորված է նրանով, որ երկրում ամրապնդվել է տնտեսությունը: