Ադրբեջանը հարվածել է Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարին, որը Շուշի քաղաքի խորհրդանիշն է: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրել է, որ հարվածի պահին եկեղեցու նկուղում երեխաներ և կանայք են եղել։ «Եկեղեցու շրջակայքում չկան ռազմական օբյեկտներ և ռազմականին մոտ ոչինչ: Հարվածի հետևանքով վնասվել են նաև բնակելի տներ: Այդ ամենը հաստատում է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Սա պատերազմական հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների հստակ նշան է», - գրել է Թաթոյանը։