Մոտ օրերս «Արմենիա» ավիաընկերությունը կվերականգնի Ռուսաստանի Դաշնության հետ կանոնավոր չվերթները։ Այս մասին հայտնում է ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը: «Մոտ օրերս, հավանաբար մինչև այս ամսվա վերջ, ՌԴ հետ կանոնավոր չվերթները կվերականգնվեն և ՀՀ քաղաքացիները կարող են Covid 19 թեսթի բացասական արդյունք ունենալու պարագայում անարգել մուտք գործել ՌԴ տարածք»,- գրել է նա Facebook-ի իր էջում։