ՀՀ կառավարության նիստում այսօր որոշում կայացվեց Տիգրան Պետրոսյանին ազատել Շիրակի մարզպետի պաշտոնից: Գործադիրն այդ պաշտոնում նշանակեց առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին: VERELQ-ը հիշեցնում է, որ Պետրոսյանը մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2019 թվականին: