Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով ստեղծվող աշխատանքային խումբը հայկական կողմից կգլխավորի Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը. Այս մասին VERELQ-ին հայտնեցին փոխվարչապետի գրասենյակից: Երեկ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն, որում ամրագրված է, որ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով կողմերն աջակցում են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի առաջարկը: Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ. հունվարի 30-ը: