Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային մարդասիրական իրավունքը` շահարկելով գերեվարված քաղաքացիական անձանց և ռազմագերիների խնդիրը: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը: «Շատ ռազմագերիներ եւ քաղաքացիական անձինք պատերազմի ժամանակ, 64 ռազմագերիներ եւ որոշ քաղաքացիական անձինք հետպատերազմյան ժամանակահատվածում Ադրբեջանում բանտարկվել են առանց Կարմիր խաչի եւ ռուս միջնորդների պաշտոնական հաստատման»,- գրել է Բեգլարյանը: #Azerbaijan continues to heavily violate intl humanitarian law speculating the issue of captured civilians & war prisoners.Many PoWs & civilians from wartime, 64 PoWs & some civilians from postwar period are prisoned there without Az confirmation to @ICRC & #Russian mediators. — Artak Beglaryan (@Artak_Beglaryan) January 13, 2021