ՀՀ Գլխավոր դատախազությունը ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից։ Գլխավոր դատախազությունը հաղորդումը ստացել էր մարտի 24-ին։ VERELQ-ը հիշեցնում է, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։