ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը չորեքշաբթի Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել Հայաստանի իր պաշտոնակից Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությանը։ «Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների իններորդ հանդիպման օրակարգի թեմաները», - ասված է հաղորդագրության մեջ: