Արցախում փետրվարի 14-ին կորոնավիրուսային հիվանդության 101 նոր դեպք է գրանցվել, այդ թվում` երեխաներ։ Կատարվել է 258 թեստավորում։ Մահվան դեպք չի արձանագրվել։ Ստացիոնար բուժում է ստանում 47 հիվանդ։ Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 5742 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1746 դեպք: