17.09.2025
Ռեստորանների Ասոցիացիան դեմ է ԱՆ առաջարկած նոր սահմանափակումներին
29.11.2021
Ռեստորանների Ասոցիացիան դեմ է ԱՆ առաջարկած նոր սահմանափակումներին

Հայաստանի Ռեստորանների Ասոցիացիան կոչ է արել կառավարությանը և առողջապահության նախարարությանը զերծ մնալ անհիմն և բացասական հետևանքներ ունեցող նախաձեռնություններից։ Այս մասին նշված է ասոցիացիայի՝ Facebook սոցիալական ցանցում տարածված հայտարարության մեջ։ «Խիստ անհամաձայնություն ենք հայտնում հնչեցված մտքի հետ և հայտարարում, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր: Ռեստորանային ոլորտը գտնվում է խիստ ծանր տնտեսական իրավիճակում, ապահովում է հիսուն հազար աշխատատեղ և չի պատրաստվում հնազանդվել ոլորտի համար կործանարար որոշումներին:Մեկ անգամ ևս կոչ ենք անում պատասխանատու գերատեսչություններին զբաղվել մասնագիտական խնդիրներով` մասնավորապես` առողջապահությամբ, զերծ մնալով գործարար աշխարհին միջամտելուց», - նշվում է հայտարարության մեջ: