ՌԴ զինված ուժերի անձնակազմը Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման երաշխավորն է: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով, ավելի քան մեկ տարի ռուս խաղաղապահները պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում խաղաղ կյանք հաստատելու համար՝ օգնելով վերականգնել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները։ «Այս պահին դրությամբ ոչ մի լուրջ միջադեպ չի գրանցվել»,- ասել է նախարարը ՌԴ ռազմական գերատեսչությանը կից Հանրային խորհրդի լիագումար նիստում։