Ավստրիայի եվրոպական եւ միջազգային գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շելլենբերգը փետրվարի 2-3-ը աշխատանքային այցով կժամանի Հայաստան: Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 2-ին ՀՀ ԱԳՆ-ում, որից հետո տեղի կունենա համատեղ մամուլի ասուլիս: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանդիպումներ ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հետ: Նույն օրը Հայաստանի և Ավստրիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ալեքսանդր Շելլենբերգը կմասնակցեն Ավստրիական զարգացման գործակալության բացման պաշտոնական արարողությանը: